(+37491) 487-757, (+37410) 534-396

«ՄՖԲ» Ֆինանսական Ակադեմիան հայտարարում է

ընդունելություն 2021-2022 ուս. տարվա համար բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով հետևյալ մասնագիտությունների գծով՝

  1. Ֆինանսներ
    մասնագիտացում – ֆինանսական մենեջմենթ, բանկային գործ, միջազգային ֆինանսներ
  2. Հաշվապահական հաշվառում
    մասնագիտացում – բանկային հաշվառում և աուդիտ, հարկեր և հարկադրում, անշարժ գույքի կառավարում
  3. Տեղեկատվական տեխնոլոգիաներ
    մասնագիտացում – ֆինանսական և բանկային բնագավառում, մենեջմենթի և ձեռներեցության բնագավառում, ծրագրային ապահովման բնագավառում

Ուսուցման ձևերը – առկա և հեռակա

Ֆինանսական Ակադեմիան ունի նշված մասնագիտությունների գծով բակալավրի և մագիստրոսի Հայաստանի հանրապետության պետական մարմնի կողմից տրված հավատարմագրեր (հավատարմագրեր №118 02.09.2004 թ, №133 25.07.2005թ.):

Շրջանավարտներին տրվում է պետական դիպլոմ:
Հեռ. (010) 32-91-48, (010) 53-43-96, (091) 48-77-57

Գլխավոր

Մեր տեսլականը

Ազգային մակարդակով դառնալ ֆինանսական կառավարման ոլորտում մասնագետների առաջատար մատակարարը` ապահովելով կրթական ժամանակակից պահանջներին համահունչ կրթության և կիրառական հետազոտությունների որակը, ինչպես նաև արժանահավատությունը:

Մեր առաքելությունը
Պատրաստել աշխատունակ մասնագետներ տեղական շուկայի համար` ապահովելով արժանահավատ և կիրառական կրթություն, ինչպես նաև խթանելով ուսումնառողների հետաքրքրությունը ֆինանսական, հաշվապահական և ՏՏ ոլորտներում բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի (ասպիրանտի) համապատասխան կրթական աստիճաններում կարիերայի ձևավորման համար:
Կրթությանը նմանատիպ մոտեցումները ուսումնառողների համար կապահովվեն ուսուցումը խթանող (մրցունակ), ուսուցողական, նախագծային և հետազոտական, բիզնես/ֆինանսական և ՏՏ համապատասխան ուսումնական ծրագրերի միջոցով: Ֆինանսական Ակադեմիայի ուսումնառողներին սերմանվում է ոչ միայն ազգային, այլ նաև համաշխարհային բիզնես փորձը, ինչպես նաև ոգեշնչում են` դառնալու անընդմեջ զարգացող ֆինանսական կառավարման ոլորտի հարգված և հաջողակ անդամներ:

Մեր արժեհամակարգը
Միմյանց` ուսումնառողների, գործընկերների և հասարակության լայն շրջանակի հետ համագործակցելու, աշխատելու համար առաջին անգամ ձևավորվել և գործածության մեջ է դրվել գործող արժեհամակարգը, որի հիմքում դրված են`

  • Մեր կողմից իրականացվող ուսուցման, հետազոտության, գիտական բանավեճի և մանկավարժական տեխնոլոգիայի կիրառման միջոցով ձեռք բերել և տարածել նոր գիտական գիտելիքներ և մոտեցումներ,
  • Համագործակցել միմյանց` մեր ուսումնառողների, շրջանավարտների, գործընկերների, մասնագետների և հանրության հետ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներով,
  • Ուսանողներին և միմյանց հնարավորություն ընձեռել կատարելագործվելու, համագործակցելու, առաջացած խնդիրները բացահայտելու համար ընդունել զարգացմանը միտված մարտահրավերները,
  • Բաշխել մեր պարտավորությունները միմյանց` մեր ուսամնառողների, գործընկերների և հանրության միջև` պահպանելով արդարամտության և բարոյագիտական վարքագծին բնորոշ մոտեցումները,
  • Հայաստանի ապագայի զարգացմանն աջակցելու կարողության համար ապահովել ազգային միջավայրը և առողջության կազմակերպումը:

ԼՈՒՐԵՐ

Հոկտեմբերի 28-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում, որը կազմակերպել էր Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն հասարակական կազմակերպությունը , ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության հետ համատեղ:...

կարդալ ավելին »

Ս/թ նոյեմբերի 15-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան...

կարդալ ավելին »